ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը իր ծրագրերը կներկայացնի Արցախում

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը իր ծրագրերը կներկայացնի Արցախում
13.09.2016 | 10:46

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017 թթ. համերգաշրջանն ազդարարվել է սեպտեմբերի 12-ին` Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում, համերգների սկիզբը՝ ժամը 19:00-ին: Փառատոնի բացման երեկոյի ընթացքում հնչել է Ա. Դվորժակի ջութակի կոնցերտը` գերմանացի հայտնի ջութակահար Վիվիան Հագների կատարմամբ: Փառատոնը կեզրափակվի Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային կատարմամբ. գլխավոր դերում՝ Ջանպիերո Ռուջերի (բարիտոն, Իտալիա):

Փառատոնային ծրագիրը կներառի 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգ: Կկայանա նաև դաշնակահար Նարե Արղամանյանի մենահամերգը: Ավանդույթի համաձայն` կանցկացվեն հոբելյանական երեկոներ, վարպետության դասեր. ս. թ. սեպտեմբերի 20-ին` «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին նվիրված համերգին հանդես կգան հայտնի երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը և Նարեկ Հախնազարյանը: Այս տարի համերգներ կնվիրվեն Լևոն Չաուշյանի 75 և Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյաններին:
ՈՒշագրավ է, որ այս տարի առաջին անգամ միջազգային երաժշտական փառատոնն իր ծրագրերը կներկայացնի Արցախում: Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կկայանա համերգ՝ Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի մասնակցությամբ:

Համերգի հաջորդ օրը, հրավիրյալ մենակատարները վարպետության դասեր կանցկացնեն Արցախի երիտասարդ երաժիշտների համար:
Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ
(գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան):

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ